Պուտին-Թրամփ հեռախոսազանգը փոխում է խաղի կանոնները․ փորձագետ Սադչև
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շրջում է երկրի արտաքին քաղաքականությունը 180 աստիճանով, և նրա զրույցը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ «խաղը փոխում է» ամերիկյան վարչակազմի համար։ Այս կարծիքը ՏԱՍՍ-ին հայտնել է հնդկական Imagindia Institute վերլուծական կենտրոնի նախագահ Ռոբին Սաչդևը։
«Թրամփի և Պուտինի ուղիղ զրույցը չափազանց կարևոր է, Թրամփն ու նրա թիմը ակտիվորեն աշխատում են ուկրաինական հակամարտության լուծման կամ բանաձևի վրա»,- ասել է փորձագետը։
Նա կարծում է, որ Թրամփի օրոք ամերիկյան արտաքին քաղաքականությունը 180 աստիճանով շրջադարձ է կատարում՝ համեմատած ԱՄՆ նախորդ վարչակազմի քաղաքականության հետ, որը Ռուսաստանին որպես թշնամի էր դիտարկում։
«Պուտինի և Թրամփի զրույցը փոխում է խաղի կանոնները», - ընդգծել է փորձագետը, «Հիմա Թրամփը փորձում է հարաբերությունները վերադարձնել բնականոն հուն։
