ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանկարծ հայտարարել է, որ «բացարձակապես աջակցում է» Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ բանակցություններին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի երկարատև հեռախոսազրույցը շարունակում է իր քաղաքական պայթյունը համաշխարհային քաղաքականության մեջ։
Նրա ազդեցության տակ նույնիսկ ամենասուր եվրոպացի քաղաքական գործիչները հանկարծ սկսում են փոխել իրենց ռուսաֆոբ հռետորաբանությունը: Դրա օրինակն է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, գրում է EAdaily-ն:
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, նա իր «անսպասելի խաղաղասիրությամբ» ապշեցրել է Բրյուսելի գագաթնաժողովին հավաքված Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների պաշտպանության նախարարներին։
«Այս հեռախոսազրույցը հստակ տպավորություն է թողել, որ այն հաջող է անցել։ Մենք բոլորս ցանկանում ենք խաղաղություն Ուկրաինայում», - ասել է գլխավոր քարտուղարը։
Նա նաև ներկա գտնվողներին վստահեցրել է, որ «բացարձակապես աջակցում է» Թրամփի, Զելենսկու և Պուտինի միջև Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին։
