Պարզ է՝ երբ Թրամփը կհայտարարի Ուկրաինայի հետ շփումների մասին
Աշխարհ
Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ շփումները, ի թիվս այլ հարցերի, տեղի են ունենալու հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում։ Այս մասին հինգշաբթի ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցություններից առաջ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Վաղը հանդիպում է լինելու Մյունխենում, իսկ հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում ոչ թե իմ կամ նախագահ Պուտինի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Եվ դրան կմասնակցի նաեւ Ուկրաինան»,- ասել է պետության ղեկավարը։
Նա հաստատել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է վերջ տալ ուկրաինական հակամարտությանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)