Ինչպիսին են ԵՄ գործողությունները Ուկրաինայի բանակցությունների ֆոնին․ փորձագետ
Աշխարհ
ԵՄ առաջնորդները կարող են միայն բղավել Ուկրաինայի հարցով Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև բանակցությունների և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների նորմալացման ֆոնին։ Միայն Եվրոպան ի վիճակի չէ օգնել Կիևին։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ֆրանսիացի տնտեսագետ, Փարիզի սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցի ակադեմիական տնօրեն, ակադեմիկոս Ժակ Սապիրը։
«Եվրոպայի ղեկավարներն անում են այն, ինչ սովորաբար անում է մարդը, երբ ցնցուղի ժամանակ սխալ ծորակ է բացում։ Նրանք գոռում են։ Եվրամիությունը չի կարող իրեն թույլ տալ աջակցել Ուկրաինայի հակամարտությանն՝ առանց ԱՄՆ-ի»,- ընդգծել է նա։
Ինչպես նշել է Սապիրը, Ուկրաինային աջակցելու անիմաստությունը ճանաչելուց հետո Եվրոպայի առաջատար երկրները կհայտնվեն «Թրամփի առևտրային քաղաքականության «մուրճի» և էներգակիրների գների աճի «սալի» միջև»։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ուկրաինայում կարգավորման մեկնարկի ֆոնին, Բունդեսթագին կոչ է արել ճանաչել հակամարտությունը՝ որպես Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցներից հետո արտակարգ դրություն: Շոլցն ընդգծել է, որ Եվրոպան և Ուկրաինան պետք է ներգրավված լինեն ցանկացած բանակցություններում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)