Էստոնիայի ռազմածովային ուժերը միջոցներ կձեռնարկեն նավերի դեմ, որոնք սպառնում են Բալթյան ենթակառուցվածքին
Աշխարհ
Էստոնիայի ռազմածովային ուժերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները Բալթիկ ծովի ենթակառուցվածքի համար վտանգ ներկայացնող նավերի դեմ։ Այս մասին հայտարարել է երկրի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ Յոհան-Էլիաս Սելյամաան, նրա խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը։
«Եթե սպառնալիք լինի, որ նավերը պատրաստվում են ոչնչացնել կարևոր ենթակառուցվածքները, մենք ստիպված կլինենք միջամտել»,- ասել է նա։
Սելյամաան հավելել է, որ Էստոնիան կմիջամտի, եթե անգամ միջադեպը գրանցվի «միջազգային ջրերում»:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)