ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն բացառել է, որ Ուկրաինան կարող է միանալ դաշինքին
Աշխարհ
Ուկրաինայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) երբեք պայման չի եղել Ռուսաստանի հետ խաղաղության համար։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին։
«Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն Ուկրաինային խոստացել է անդամակցություն տրամադրել, սակայն երբեք չի պայմանավորվել, որ բանակցությունների մեկնարկի ժամանակ դրանք կավարտվեն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությամբ: Խաղաղության համաձայնագրի շրջանակներում անդամակցության խոստումներ չեն եղել»,- ասել է Ռյուտեն։
Նա հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, թե ՆԱՏՕ-ի հետ միասին անվտանգության ինչ երաշխիքներ են տրամադրվելու Ուկրաինային։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)