Հայտնի է, թե Ինչ որոշում է կայացրել դատարանը Վարդան Ղուկասյանի գործով
Իրավունք
Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը
Քիչ առաջ փաստաբանական խումբը ստացավ Վարդան Ղուկասյանի գործով դատական ակտը, որով դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանին անհապաղ ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը։
Տվյալ դատական ակտը վերջնական չէ, ենթակա է բողոքարկման։
Այս դատական ակտը կապ չունի Վարդան Ղուկասյանի արտահանձնման հետ։ Տվյալ գործով դատական լսումները շարունակվում են։ Հրապարակված դատական ակտը վերաբերել է Վարդան Ղուկասյանին անհապաղ ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությանը։
Դատական ակտը բողոքարկվելու է։
