«ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը ԱԺ-ում հայհոյում էր, հաղորդման հիմք ընդունեք», «Կուսումնասիրեմ»
Իրավունք
«Այսօր ԱԺ–ում, երբ որ մուտք էիք գործում շենք, այդ պահին ԱԺ նիստերի դահլիճում քաշքշուկ, հայհոյանքներ էր, հայհոյողը ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էր։ Խնդրում եմ այս միջադեպը որպես հանցագրծության մասին հաղորդում ընդունել»,– ճեպազրույցի ժամանակ լրագրողն ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին։
Ի պատասխան նա ասաց, որ լրագրողն արդեն նախնական իրավական գնահատակ է տվել, արդեն հանցանքի մասին փաստացի հաղորդում է տալիս․ «Օրենքը, ըստ էության, հանցագրծության մասին հաղորդման որոշակի վավերապայմաններ է նախատեսում․ պետք է լինի պատշաճ, պետք է լինի համապատասխան ռեկվիզտներ և այլն։ Մամուլում, ի տարբերություն նախկին օրենքի, զետեղված հրապարակումներն իմպերատիվ պահանջ չի, որպեսզի դառնա հանցագործության մասին հաղորդում։ Ինքը կարող է դիտվել, բայց առնվազն պետք է ուսումնասիրվի ձեր կողմից նշված տեսագրությունները»,– նշեց նա։
ՔԿ նախագահը հավելեց, որ տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունեցել ԱԺ–ում․ «Կուսումնասիրենք, կհասկանանք՝ ինչի մասին է խոսքը»։
Մանրամասները՝ տեսանյութում։
