Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում ցուցմունք է տվել
Իրավունք
Ադրբեջանում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով դատական նիստը։ Այսօրվա նիստի ժամանակ հարցաքննվել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նա հաստատել է իր մասնակցությունը ռազմական գործողություններին, ասել է թե՝ Բաքվի դատարանում պնդել է, որ մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին։
Մնացականյանը, ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի, նշել է, որ ինքը ծառայել է որպես գումարտակի հրամանատար, դիվիզիայի հրամանատար և հրետանու պետ։
Լևոն Մնացականյանը, իբր ասել է. «Ես մասնակցել եմ Աղդամի, Ջաբրայիլի, Աղդերեի, Ֆիզուլիի և այլ շրջաններում մղված ռազմական գործողություններին»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)