Քառանիվի կողաշրջման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. 1 անձ ձերբակալվել է
Իրավունք
Քառանիվի կողաշրջման հետևանքով 4 անձ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից 2-ը մահացել է:
ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը 1lurer.am-ին հայտնեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: 1 անձ ձերբակալվել է:
Հիշեցնենք՝ մայիսի 24-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Ծաղկաձորի Վ. Հարությունյան փողոցում տեղի է ունեցել քառանիվի ինքնավթար։ Բժշկական կենտրոն տեղափոխված չորս անձից երկուսը՝ 2009 թվականին ծնված աղջիկներ, մահացել են։
Լրատվական կայքերից մեկում տեղեկություն էր տարածվել, թե մահացածները շրջանավարտներ են։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)