Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
Իրավունք
Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը առողջական խնդիրներ ունի, ստացիոնար բուժում է անցնում։
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական այսօրվա նիստին դատավորը հայտնեց, որ միջնորդություն են ստացել Սեյրան Օհանյանի առողջական վիճակի վերաբերյալ։
Քանի որ դատական նիստին Պաշտպանության նախկին նախարարի մասնակցությունը պարտադիր է, դատական նիստը հետաձգվեց։
Այս գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)