Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը Շարքային քաղաքացու քանի՞ ամսվա աշխատավարձ արժե նախարարների «լուքը» Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացել Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի Ուկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանը 

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետին և փոխկապակցված 9 անձի հրավիրել են Դատախազություն

Իրավունք

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այժմ՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե) նախկին պետ Արտյոմ Մովսեսյանին և նրա հետ փոխկապակցված 9 անձի 2025թ. մայիսի 30-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին: Այս մասին գրում է Հետք-ը:

Արտյոմ Մովսեսյանից բացի, Դատախազություն են հրավիրվել նաև կինը՝ Ալբինա Մարկոսյանը, զավակները՝ Մարի և Արեգ Մովսեսյանները, վերջիններիս անչափահաս քույրն ու եղբայրը, Արտյոմ Մովսեսյանի կնոջ հայրը՝ Վահան Մարկոսյանը, վերջինիս դուստրը՝ Էվելինա Մարկոսյանը, եղբոր տղան՝ Վահե Մովսեսյանը և աշխատակիցներից մեկի ամուսինը՝ Կարեն Արոյանը:

Հիշեցնենք, որ Արտյոմ Մովսեսյանը 2004թ․-ից մինչև 2004թ. հունիսը զբաղեցրել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնը: Մինչ այդ նա աշխատել է նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայությունում:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետի դուստրը՝ Մարի Մովսեսյանը, 2023թ. նոյեմբերից դարձել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի օգնական և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիր:

«Հետքը» դեռևս 2024թ. մայիսին անդրադարձել էր Մովսեսյանների հայտարարագրած ունեցվածքին: Նրանք զգալի կարողություն ունեն:

Եթե դիտարկենք միայն Արտյոմ Մովսեսյանի կնոջ 2023թ. հայտարարագիրը, ապա ավելի քան 1 մլրդ 182 մլն դրամ և 106 մլն դոլար հանձնած փոխառություն է ունեցել:

Փոխառության մեծ մասը տրվել է «Թռչնաֆաբրիկա Գետամեջ 2016» ՍՊԸ-ին: Ընկերությունը հիմնվել է 2016թ. հունիսի 20-ին, Արտյոմ Մովսեսյանի եղբոր՝ Աշոտ Մովսեսյանի կողմից: Սակայն, 6 ամիս անց ընկերության սեփականատերը փոխվել է, և միանձնյա սեփականատեր է դարձել Արտյոմ Մովսեսյանը:

Մասնավորապես՝ Մովսեսյանները «Թռչնաֆաբրիկա Գետամեջ 2016» ՍՊԸ-ին տարբեր փոխառություններ են տվել: Արտյոմ Մովսեսյանի՝ սեփական ընկերությանը հանձնած փոխառության չափը 2023թ. վերջին կազմել է մոտ 213 մլն դրամ, կնոջը՝ Ալբինա Մովսեսյանի փոխառության չափը՝ 1 մլրդ 52 մլն դրամ և 10 հազ. ԱՄՆ դոլար, իսկ դատավորի օգնական դուստրը՝ մոտ 40 մլն դրամ և 40 հազ. դոլար:

Ալբինա Մարկոսյանի միայն 2023թ. եկամուտը կազմել է 1 մլրդ 120 մլն դրամ:

Նշենք, որ Գլխավոր դատախազությունը գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված ամփոփագիրն անմիջապես չի հանրայնացնում: Այսինքն՝ այս փուլում հայտնի չէ, թե Դատախազությունը Արտյոմ Մովսեսյանին ու նրա հետ փոխկապակցված անձանց պատկանող որ գույքը, ինչ չափի դրամական միջոցներ ու այլ սեփականություններ է դիտարկում՝ որպես ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող:

Դատախազությունը պատճառաբանում է, որ շահագրգիռ անձինք, ծանոթանալով ուսումնասիրության նյութերին, կարող են ներկայացնել ապացույցներ, հայտնել դիրքորոշումներ, ինչը հնարավոր է փոփոխություն առաջացնի ենթադրաբար բռնագանձման ենթակա գույքի ցանկում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգըՇարքային քաղաքացու քանի՞ ամսվա աշխատավարձ արժե նախարարների «լուքը»Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերըԿվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերըԻ՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումըԲրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել էԱրտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացելԱրսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել ենՓաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնիԲելգիայի վարչապետը հանդիպել է Ֆիլիպ թագավորի հետ՝ բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետոՆիդեռլանդներում հասարակական տրանսպորտի աշխատողները գործադուլ են սկսելՏաջիկստանը ՄԱԿ-ին ծանուցել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանիայի հարյուրավոր դպրոցներ պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացելԿիևը պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության հարցով քառակողմ հանդիպմանը․ Զելենսկի Բելգիացիների թագավորը չորրորդ անգամ չի ընդունել վարչապետի հրաժարականը Կիևի մարզում ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 15-իԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակովNvidia-ն դուրս է մնացել խոշորագույն ընկերությունների եռյակից՝ կապիտալիզացիայի 14% անկումից հետոՈւկրաինան տարեսկզբից ի վեր 7-րդ անգամ գրոհել է Պերմի երկրամասի ռուսական խոշորագույն ՆՎԳ-ներից մեկըԲոլսոնարուի մոտ աղիքային սուր անանցանելիություն է ախտորոշվել․ նա վերակենդանացման բաժանմունքում էՈւկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանըՄոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ էՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՄեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետՉինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռՋորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարովԷդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերումԿրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենաTesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետՌումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացելՍա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ինՋենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնումԻրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ ենՊուտինը համաձայնե՞լ է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներինԹրամփին մարտահրավեր Կոնգրեսից․ դեմոկրատները միլիարդներ են նախատեսում Ուկրաինայի համար«Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանելՀունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում էՄիջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լԿարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգՈւթ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործումՄակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններինԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և ԱրգենտինաՄեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառելՇերեմետևոյում ձերբակալել են ամենատարեց օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա ՎալտերինԷբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկը
Ամենադիտված