Զելենսկու խորհրդականը առաջարկել է մտածել Կիևից բնակիչների տարհանման մասին Ինքնաթիռ է կործանվել Կալիֆոռնիայում.. Երեխաներ են զոհվել Գլոբալ միջին ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է (լուսանկար) Գերմանական ստարտափն առաջին անգամ Նորվեգիայից հրթիռ է արձակել տիեզերք Վրաստանի քաղաքացուն մեղադրում են ԱՄՆ-ի առողջապահության ոլորտի ամենախոշոր խարդախության մեջ. Մանրամասներ Էջմիածնի թիվ 9 հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել․ մեկի քիթն է վնասվել «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Արտակարգ իրավիճակ՝ Արարատյան փողոցի շենքերից մեկում. Բնակիչները տարհանվել են ԻՀՊԿ. Իրանի տնտեսական շրջափակումը ԱՄՆ-ի համար ավելի թանկ է արժենում, քան Թեհրանի համար Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է․ մանրամասներ Մնում է պահանջել, որ արևը չշողա․ Զախարովան Ռուսաստանի դեմ ներկայացվող պահանջի մասին Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով մահացու վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող 87-ամյա հետիոտնի 

Ջալալ Հարությունյանի նպատակն այն է, որ վաղեմության ժամկետն ավարտվի. Ցորի գործով նիստը լարված անցավ

Իրավունք

Ցորի հայտնի գործով վերաքննիչ քրեական դատարանում այսօրվա նիստում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նոր պաշտպան ներգրավվեց։

Աշոտ Ապրեսյանն ասաց՝ Հարությունյանը խնդրել է հանրային մեղադրողի նկատմամբ բացարկ հայտնել, բայց ինքը չի կարող դա հիմա անել, պետք է ծանոթանա հանրային մեղադրողի վարքագծին, ստանա նյութեր, որպեսզի համոզվի Հարությունյանի ասածների հավաստիության հարցում։

«Ըստ Հարությունյանի, պարոն Նավասարդյանը վկաներին Սյունիքի մարզի   ընդհանուր իրավասության դատարան է տեղափոխել իր մեքենայով։ Պետք է պահանջեմ տեսագրությունները, լսեմ դատական նիստերի ձայնագրությունները, 11 նիստերում 30 վկաների ձայնագրությունները պետք է լսեմ, ծանոթանամ գործի նյութերին»,-հայտարարեց նոր պաշտպանը՝ նշելով, որ դատարանից ակնկալում է ողջամիտ ժամկետ։

Պաշտպանի պատկերացմամբ, ողջամիտ ժամկետ է մեկ ու կես ամիսը։

Ջալալ Հարությունյանն ասաց՝ համաձայն է։

Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանն ասաց՝ երեք շաբաթ ժամկետ էին տրամադրել գործի նյութերին ծանոթանալու, նոր պաշտպան ներգրավելու համար։

«Ինչ վերաբերում է բացարկին անկողմնակալության հիմքով, ապա կարծում եմ, գործը ձգձգելու միտում ունեն։ Գրավոր բացարկ կլինի, դրա մասին մանրամասն կխոսեմ։ Բոլոր դեպքերում, կարծում եմ, առավելագույնը երեք շաբաթ ժամկետը բավարար է»,-ասաց գործով հանրային մեղադրողը։

Տուժողների պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն էլ հայտարարեց՝ գտնում է, որ իրավունքի չարաշահման փաստի հետ գործ ունեն։

«Մշտապես Ջալալ Հարությունյանի բերած կեղծ հիմնավորումներով փորձում են ձգձել այնքան, մինչև վաղեմության ժամկետն անցնի։ Ջալալ Հարությունյանի նպատակն է, որ մինչև հոկտեմբերի 12-ը վաղեմության ժամկետն անցնի։ Գտնում եմ, որ դա հարիր չէ գեներալ-լեյտենանտի ուսադիրներ կրող անձին։ Չեմ ցանկանում  համեմատություն անցկացնել գողություն կատարելու համար մի քանի անգամ դատված անձի հետ, բայց նա ավելի տղամարդավարի է պահում իրեն դատարանում, քան գեներալ-լեյտենանտի ուսադիրներ կրողը»,-ասաց Լ. Սիմոնյանը։

Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանն ընդհատեց խոսքը։ Դատավորները նեղսրտեցին Սիմոնյանի համեմատությունից։

«Գիտեք ի՞նչ, եթե նման հայտարարությամբ հանդես գային մեր տուժողները, զոհերի ծնողները, որոշակիորեն դատարանի համար ընկալելի կլիներ, բայց դուք որպես պրոֆեսիոնալ... այդ առումով ձեր հայտարարությունը չի բխում փաստաբանի էթիկայի ու այլ կանոններից։ Հասկանում եմ Ձեր էմոցիաները, ամեն դեպքում այս փուլում ձեռնպահ կմնամ Ձեր նկատմամբ սանկցիաներ կիրառելուց, նախազգուշացում անելուց, բայց խուսափեք»,-ասաց Մ. Պապոյանը։

Լ. Սիմոնյանն ասաց՝ երկու կալանավորի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստ է հետաձգել, եկել է նիստին ու տեղեկանում է, որ երեկ նոր միայն պաշտպանի հետ պայմանագիր է կնքվել, այլ վերաբերմունք չի կարող հայտնել։

Տուժողների պաշտպանը շարունակեց, որ ողջամիտ է համարում երկու ժամը, քանի որ ըստ էության դատաքննություն չի լինելու է, լինելու է բողոքների քննություն։ Զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրն ասաց՝ համաձայն է  Սիմոնյանի հետ, իրենք էլ ունեն այլ խնդիրներ՝ ներառյալ առողջական։ Մյուս տուժողները նույնպես կողմ արտահայտվեցին 2 ժամ տրամադրելուն, ծնողներից մեկն ընդգծեց՝ անցած նիստին խնդրել էին ամեն կերպ կասեցնել դատական նիստերը ձգձգելու մարտավարությունը, եթե դրա դեմն առնելը հնարավոր չի լինելու, ապա առաջարկում են մինչև հոկտեմբերի 12-ը ժամանակ տան Հարությունյանին, գան ասեն՝ վաղեմության ժամկետը լրացել է, հարցը փակեն, ծնողներն էլ կիմանան արդեն՝ ինչ անեն։

«Խաղեր է գնում, չի կարելի նման բան թույլ տալ, չորս տարի է դատավարության մեջ ենք»,-ասաց զոհվածի ծնողը։

Ընդհանուր առմամբ, դատական  նիստն անցավ լարված մթնոլորտում։ Դատավոր Մխիթար Պապոյանը Ջ. Հարությունյանի պաշտպանին ասաց՝ քրեական գործը վարույթ ընդունելուց հետո 24 ժամ այլ գործով չի զբաղվել, իրենք տեղյակ են ողջամիտ ժամկետներին, իրենց փորձն էլ  շատ բաներ է հուշում։ 

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 6-ին ժամը 12։00-ին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկու խորհրդականը առաջարկել է մտածել Կիևից բնակիչների տարհանման մասին Ինքնաթիռ է կործանվել Կալիֆոռնիայում.. Երեխաներ են զոհվելԳլոբալ միջին ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է (լուսանկար) Գերմանական ստարտափն առաջին անգամ Նորվեգիայից հրթիռ է արձակել տիեզերք Վրաստանի քաղաքացուն մեղադրում են ԱՄՆ-ի առողջապահության ոլորտի ամենախոշոր խարդախության մեջ. Մանրամասներ Էջմիածնի թիվ 9 հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել․ մեկի քիթն է վնասվել«Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Արտակարգ իրավիճակ՝ Արարատյան փողոցի շենքերից մեկում. Բնակիչները տարհանվել ենԻՀՊԿ. Իրանի տնտեսական շրջափակումը ԱՄՆ-ի համար ավելի թանկ է արժենում, քան Թեհրանի համար Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է․ մանրամասներ Մնում է պահանջել, որ արևը չշողա․ Զախարովան Ռուսաստանի դեմ ներկայացվող պահանջի մասին Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով մահացու վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող 87-ամյա հետիոտնի Հայկոն հրաժեշտ է տալիս բեմին Պենտագոնի ղեկավարը Իրանին սպառնացել է ոչնչացնել նրա նավթային նավատորմը Պուտինի նոր որոշումը․ ՌԴ-ն այս երկրի հետ սահմանային նոր ռեժիմ է պատրաստում․ մանրամասներ Սոնա Եսայանն ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկին Ռուսաստանի օդային տարածքը վտանգի տակ է․ խոշոր ավիաընկերությունները չեղարկում են չվերթները Սեպտեմբերի 6-ից ԵՄ սահմաններին փոխվում են մուտքի կանոնները ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով հարվածել է ԱՄՆ-ի ավիակրին և ականակրին Կյանքում ամեն բան լինում է. թող ոչ ոք իրեն սրբի տեղ չդնի. չարախոսներին մաղթում եմ սեր գտնել, երջանիկ լինել. Ալեն Սիմոնյան ՌԴ ՆԳՆ-ն պարզաբանել է՝ ինչպես արտերկրում նորածնի համար Ռուսաստանի քաղաքացիություն ձևակերպել ԻՀՊԿ-ն սպառնացել է հարձակվել նավերի վրա՝ Հորմուզի նեղուցն առանց Իրանի թույլտվության անցնելու փորձի համար Բախվել են «Mercedes»-ը և «Opel Corsa»-ը, վերջինի շարժիչում հրդեհ է բռնկվել․ կան վիրավորներ Հրդեհ է բռնկվել Ոսկեվազ գյուղի գործարաններից մեկում Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 6-ինԵգիպտացի հեռուստահաղորդավարուհի Սարա Խալիֆային և ևս 11 մարդու մահապատժի են դատապարտելՍան Ֆրանցիսկոյում տղամարդուն պատահմամբ աղբի հետ աղբատար մեքենայի մեջ են բեռնել․ փրկարարները շուրջ երկու ժամ որոնել են նրան Մարդու և այլ ընկերքավոր կաթնասունների նախնիները կարող էին զույգերով ապրել արդեն 160 միլիոն տարի առաջ Տասնյակ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հայ Առաքելական սուրբ եկեղեցին այսօր նշում է Բարեկենդան Սուրբ խաչի պահոց տոնը Հանցագործները որսում են ուսանողներին. Բրիտանիայում բացահայտվել է «փողային ջորիների» հավաքագրման սխեման Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը Մոնակոյի իշխանի նախկին խորհրդականը դատարանի առաջ է կանգնել կոռուպցիայի և ազդեցության վաճառքի գործով «Գալիլեյի պատրաստածը». գիտնականը հայտնաբերել է XVII դարի աստղադիտակի առեղծվածային նկարագրություն Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը Ոչ միայն սրով. հնագույն միլիոնավոր մետաղադրամները ցույց են տվել, թե ինչպես էր Հռոմը ինտեգրում նվաճված հողերը ՑԱԽԱԼ-ը սխալմամբ հակահրթիռ է արձակել՝ պատասխանելով Գազայի հատվածում սեփական զինծառայողների կրակոցներին Ուշակով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են խոշոր փոխշահավետ տնտեսական նախագծեր Սեպտեմբերի 6-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՍեպտեմբերի 7-13 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Հնարավոր քաղցկեղ․ ուռուցքաբանը բացատրել է, թե ինչ է կարող ազդարարել հանկարծակի քաշի կորուստը Ուիթքոֆը Պուտինի հետ շփումն անվանել է այն լավագույն պատմություններից մեկը, որը կհիշի թոշակի անցնելուց հետո Առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում Կանխել են վտանգավոր զարգացումները․ բացահայտում (տեսանյութ) Ինչո՞ւ են մոծակները ոմանց ավելի շատ խայթում, իսկ մյուսներին՝ ավելի քիչ Կարիերայի աճ, նոր ձեռքբերումներ. այս շաբաթավերջին որոշ կենդանակերպի նշանների հաջողություն է սպասվում Իրանում հայտարարել են, որ Սիրիկում հարսանիքը հարձակման է ենթարկվել ամերիկյան AGM-154C JSOW ավիառումբով Սեպտեմբերի 5-ի կեսգիշերից սկսած Կիևի ուղղությամբ հարվածներ չեն հասցվել․ Պուտինը՝ Ուիքթոֆի և Քուշների հետ հանդիպմանը Ռիչարդ Հյուզը հեռացել է «Լիվերպուլի» մարզական տնօրենի պաշտոնից
Ամենադիտված