Վրաստանի քաղաքացուն մեղադրում են ԱՄՆ-ի առողջապահության ոլորտի ամենախոշոր խարդախության մեջ. Մանրամասներ Էջմիածնի թիվ 9 հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել․ մեկի քիթն է վնասվել «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Արտակարգ իրավիճակ՝ Արարատյան փողոցի շենքերից մեկում. Բնակիչները տարհանվել են ԻՀՊԿ. Իրանի տնտեսական շրջափակումը ԱՄՆ-ի համար ավելի թանկ է արժենում, քան Թեհրանի համար Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է․ մանրամասներ Մնում է պահանջել, որ արևը չշողա․ Զախարովան Ռուսաստանի դեմ ներկայացվող պահանջի մասին Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով մահացու վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող 87-ամյա հետիոտնի Հայկոն հրաժեշտ է տալիս բեմին Պենտագոնի ղեկավարը Իրանին սպառնացել է ոչնչացնել նրա նավթային նավատորմը Պուտինի նոր որոշումը․ ՌԴ-ն այս երկրի հետ սահմանային նոր ռեժիմ է պատրաստում․ մանրամասներ Սոնա Եսայանն ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկին 

2025-ի առաջին մի քանի ամիսների տվյալներով՝ հասցրել ենք շրջանառությունից դուրս բերել 173 կգ թմրամիջոց. ՆԳ նախարար

Իրավունք

Կառավարությունը հավանություն տվեց Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագծին:

«Ռազմավարական ծրագրի նախագիծը ոչ թե պարզապես իրավական փաստաթուղթ է, որն այս կամ այն ոլորտի մասով տալիս է պետության առաջիկա տարիների կտրվածքով մոտեցումների և նաև գործողությունների մասով պատկերացում, այլ այն անդրադառնում է նաև թե՛ մեր հանրության առողջությանը, առողջապահական ոլորտին, թե՛ նաև հանրային անվտանգությանը: Առաջին անգամ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի թեման անդրադարձ է ունենում այս դիտանկյունից: Ոչ թե հակադրում ենք հանրային անվտանգությունը հանրային առողջապահությանը, այլ ճիշտ բալանս ենք ապահովում, որ երկու թեևերը կարողանան ճիշտ աշխատել»,- այս մասին Կառավարության նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Ունենք թմրամիջոցների ապօրինի շրջանառության համաշխարհային պատկերը, և ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության գրասենյակի 2024 թվականի աշխարհի թմրամիջոցների զեկույցի համաձայն՝ համաշխարհային մակարդակով վերջին 10-ամյակում արդեն թմրամիջոցների գործածման դեպքերը շուրջ 20 տոկոսով աճ են ունեցել: Հաշվի առնելով այս խումբ իրադարձությունների թե՛ բնույթը, թե՛ բովանդակությունը, պիտի փաստեմ, որ ՀՀ-ն չի կարող կղզի մնալ և, հաշվի առնելով ապօրինի շրջանառության անդրսահմանային, անդրազգային բնույթը, սա ներթափանցում է նաև ՀՀ տարածք: Բայց ՀՀ-ի դեպքում, բնականաբար, տարիների կտրվածքով վերլուծել ենք իրավիճակը: Ունենք բավական մտահոգիչ թվեր, ունեցել ենք մտահոգիչ թվեր, և, ըստ այդմ, մեր ռազմավարական մոտեցումները վերադասավորել ենք այս տեսանկյունից, և պիտի փաստեմ, որ եթե 2018 թվականին գրանցվել էր, օրինակ, այս խումբ հանցանքների 877 դեպք, 2021-2022 թվականներին, երբ որ Կառավարությունը նաև հայտարարեց այս խումբ հանցագործությունների դեմ պայքարն ավելի ինտենսիվացնելու քաղաքականության մասին, պիտի փաստեմ, որ թվերն էական աճ են ապրել՝ հաշվի առնելով բացահայտման աճի մասով մեր ունեցած տվյալները: Արդեն 2023 թվականին ունեցել ենք 5070 դեպքի արձանագրում, բայց այս տարվա կտրվածքով, երբ 2023-ը վերլուծել ենք, նկատել ենք, որ կարիք կա փոխելու մեր քաղաքականությունը և ավելի շատ շեշտը դնելու ներմուծման շղթայի վրա և նաև արտադրության շղթայի վրա, որպեսզի հետագայում մանր չափի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն ավելի նվազ լինեն և ունեցել ենք կոնկրետ արձանագրում արդեն վիճակագրական առումով և 2024 թվականին արդեն արձանագրել ենք 3639 դեպք, որը, բնականաբար, նվազում է ենթադրում: 

Նշեմ, որ բացի հանցավորության դեպքերի նմանատիպ իրավիճակից՝ այս նվազումը նաև հիմք է եղել նրա, որ մանր չափի՝ հատկապես բուսական ծագում ունեցող թմրամիջոցների դեպքերում, երբ ունեցել ենք հանցանքի մասին հաղորդում, հաշվի առնելով իրացման դրվագի բացակայությունը, հիմնականում վարչական իրավախախտման տրամաբանության մեջ ենք հարցը դիտարկել: Թմրամիջոցների հետ կապված՝ վարչական իրավախախտումների տեսանկյունից ունեցել ենք աճ:

ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի կողմից ևս վերջին տարիներին ունեցել ենք հաշվառված անձանց թվի աճ, ինչը մի կողմից դրական է, որովհետև ի վերջո մենք բարձրաձայնում ենք նաև կախվածությունների մասին, անձինք անցնում են հաշվառում, իսկ մյուս կողմից նաև վկայում է այն մասին, որ դեռ ունենք կախվածություն ունեցող այնպիսի անձինք, որոնց հետ պետք է ճիշտ և գրագետ աշխատանք տարվի»,- նշեց նախարարը: 

Նա հայտնեց, որ ռազմավարությունն այս պահի դրությամբ ունի 13 ուղղություն, անցել է միջազգային փորձաքննություն ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության գրասենյակի կողմից, ստացել է նաև միջազգային գործընկերների դրական արձագանքը: «Պիտի փաստեմ, որ մենք անդրադարձել ենք հարցի բոլոր շերտերին՝ կրթությունից սկսած մինչև շահառու խմբերի հետ աշխատանք, այդ թվում՝ ծնողական համայնքի հետ, այդ թվում՝ դպրոցական անձնակազմի հետ, այդ թվում՝ բուհական անձնակազմի հետ: Լրագրողական համայնքի հետ աշխատանքը ևս թիրախավորվել է, որովհետև կարիք կա ճիշտ լուսաբանելու, ճիշտ արձանագրելու այս դեպքերը ու նաև խուսափելու խտրական ցանկացած դրսևորումից, որովհետև տարիներ շարունակ թմրամիջոց օգտագործող անձինք պիտակավորվել են, դիտարկվել են որպես հանրությունից առանձին, այնինչ մենք նրանց պիտի վերաբերվենք որպես մարդկանց խումբ, որը կարիք ունի պետության օժանդակության, բուժման, հաշվառման և ճիշտ պրոցեսը կազմակերպելու: Թիրախավորվել են նաև իրավապահ համակարգի, առողջապահական համակարգի մասնագիտական հզորացման բացերը, որոնք կարիք ունեն լրացվելու, ինչպես նաև միջազգային համագործակցությունը, որովհետև, ինչպես նշեցի, անդրազգային հանցավորության դեպքում պիտի թիրախավորվեն նաև այս հարցերը:

Ռազմավարությունը մանրակրկիտ անդրադառնում է հանրության բոլոր շերտերին, պետական կառավարման համակարգի բոլոր օղակներին. ԶՈՒ, ՔԿՀ-ներ, ձերբակալվածներին պահելու վայրեր, դպրոցներ և մնացյալ բոլոր կառույցները, որոնք կարող են այս կամ այն կերպ առնչվել այս դեպքին:

Ռազմավարությունը արդեն մեր պրակտիկ մոտեցումը վերածում է ռազմավարական մակարդակի մոտեցման: Ռազմավարությունը հստակ արձանագրում է, որ մենք թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում պետք է թիրախավորենք ներմուծումը և արտադրությունը, որը շատ ավելի ճիշտ մոտեցում կկարողանա երաշխավորել պրակտիկայում, և ռեսուրսները ճիշտ ուղղությամբ կօգտագործենք: Ինչպես նաև առաջարկելու ենք դասակարգել թմրամիջոցները: Այս ռազմավարական ծրագիրը նախատեսում է, այն հաշվառմամբ, որ մենք պիտի նաև ավելի ինտենսիվ մարդու առողջության վրա ազդեցություն ունեցող թմրամիջոցների տրամաբանության մեջ ավելի մեծ աշխատանք տանենք, և թմրամիջոցների այդ խումբը պետք է լինի շրջանառությունից դուրս բերվող և նաև իրավապահ համակարգի աշխատանքը գնահատող»,- ասաց նա:

Արփինե Սարգսյանը նշեց, որ ռազմավարական մոտեցման շրջանակներում 2023-ը երբ համեմատում ենք 2024 թվականի հետ, արձանագրում ենք, որ 2024 թվականի ընթացքում ամբողջ իրավապահ համակարգի աշխատանքի և համագործակցության ինտենսիվացման արդյունքում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 426 կգ թմրամիջոց, որը շուրջ 200 կգ-ով ավելի է, քան 2023 թվականին:

«Եթե համադրենք 2025 թվականի առաջին մի քանի ամիսների տվյալները, ապա արդեն իսկ հասցրել ենք համատեղ ուժերով դուրս բերել 173 կգ թմրամիջոց ընդհանուր շրջանառությունից՝ կրկին թիրախավորելով ներմուծման պրոցեսը»,- ասաց նա:

ՆԳ նախարարը կարևորում է այն հանգամանքը, որ ռազմավարությունը նշում է, որ թմրամիջոց օգտագործողին չպիտի վերաբերվենք որպես հերթական թիվ, որը մեր ընդհանուր վիճակագրության մեջ արտացոլվում է: «Գործ ունենք մարդ անհատի հետ, որի հետ հետագծելիությամբ պետք է տանենք կոնկրետ աշխատանք, որ ցիկլը նորից չմտնի շրջանառության մեջ, և կարողանանք ունենալ, ի վերջո, անձի բուժում, սոցիալական ինտեգրում, նաև վերադարձ դեպի հանրություն՝ առանց որևէ պիտակավորման»,- ասաց Արփինե Սարգսյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վրաստանի քաղաքացուն մեղադրում են ԱՄՆ-ի առողջապահության ոլորտի ամենախոշոր խարդախության մեջ. Մանրամասներ Էջմիածնի թիվ 9 հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել․ մեկի քիթն է վնասվել«Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Արտակարգ իրավիճակ՝ Արարատյան փողոցի շենքերից մեկում. Բնակիչները տարհանվել ենԻՀՊԿ. Իրանի տնտեսական շրջափակումը ԱՄՆ-ի համար ավելի թանկ է արժենում, քան Թեհրանի համար Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է․ մանրամասներ Մնում է պահանջել, որ արևը չշողա․ Զախարովան Ռուսաստանի դեմ ներկայացվող պահանջի մասին Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով մահացու վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող 87-ամյա հետիոտնի Հայկոն հրաժեշտ է տալիս բեմին Պենտագոնի ղեկավարը Իրանին սպառնացել է ոչնչացնել նրա նավթային նավատորմը Պուտինի նոր որոշումը․ ՌԴ-ն այս երկրի հետ սահմանային նոր ռեժիմ է պատրաստում․ մանրամասներ Սոնա Եսայանն ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկին Ռուսաստանի օդային տարածքը վտանգի տակ է․ խոշոր ավիաընկերությունները չեղարկում են չվերթները Սեպտեմբերի 6-ից ԵՄ սահմաններին փոխվում են մուտքի կանոնները ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով հարվածել է ԱՄՆ-ի ավիակրին և ականակրին Կյանքում ամեն բան լինում է. թող ոչ ոք իրեն սրբի տեղ չդնի. չարախոսներին մաղթում եմ սեր գտնել, երջանիկ լինել. Ալեն Սիմոնյան ՌԴ ՆԳՆ-ն պարզաբանել է՝ ինչպես արտերկրում նորածնի համար Ռուսաստանի քաղաքացիություն ձևակերպել ԻՀՊԿ-ն սպառնացել է հարձակվել նավերի վրա՝ Հորմուզի նեղուցն առանց Իրանի թույլտվության անցնելու փորձի համար Բախվել են «Mercedes»-ը և «Opel Corsa»-ը, վերջինի շարժիչում հրդեհ է բռնկվել․ կան վիրավորներ Հրդեհ է բռնկվել Ոսկեվազ գյուղի գործարաններից մեկում Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 6-ինԵգիպտացի հեռուստահաղորդավարուհի Սարա Խալիֆային և ևս 11 մարդու մահապատժի են դատապարտելՍան Ֆրանցիսկոյում տղամարդուն պատահմամբ աղբի հետ աղբատար մեքենայի մեջ են բեռնել․ փրկարարները շուրջ երկու ժամ որոնել են նրան Մարդու և այլ ընկերքավոր կաթնասունների նախնիները կարող էին զույգերով ապրել արդեն 160 միլիոն տարի առաջ Տասնյակ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հայ Առաքելական սուրբ եկեղեցին այսօր նշում է Բարեկենդան Սուրբ խաչի պահոց տոնը Հանցագործները որսում են ուսանողներին. Բրիտանիայում բացահայտվել է «փողային ջորիների» հավաքագրման սխեման Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը Մոնակոյի իշխանի նախկին խորհրդականը դատարանի առաջ է կանգնել կոռուպցիայի և ազդեցության վաճառքի գործով «Գալիլեյի պատրաստածը». գիտնականը հայտնաբերել է XVII դարի աստղադիտակի առեղծվածային նկարագրություն Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը Ոչ միայն սրով. հնագույն միլիոնավոր մետաղադրամները ցույց են տվել, թե ինչպես էր Հռոմը ինտեգրում նվաճված հողերը ՑԱԽԱԼ-ը սխալմամբ հակահրթիռ է արձակել՝ պատասխանելով Գազայի հատվածում սեփական զինծառայողների կրակոցներին Ուշակով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են խոշոր փոխշահավետ տնտեսական նախագծեր Սեպտեմբերի 6-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՍեպտեմբերի 7-13 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Հնարավոր քաղցկեղ․ ուռուցքաբանը բացատրել է, թե ինչ է կարող ազդարարել հանկարծակի քաշի կորուստը Ուիթքոֆը Պուտինի հետ շփումն անվանել է այն լավագույն պատմություններից մեկը, որը կհիշի թոշակի անցնելուց հետո Առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում Կանխել են վտանգավոր զարգացումները․ բացահայտում (տեսանյութ) Ինչո՞ւ են մոծակները ոմանց ավելի շատ խայթում, իսկ մյուսներին՝ ավելի քիչ Կարիերայի աճ, նոր ձեռքբերումներ. այս շաբաթավերջին որոշ կենդանակերպի նշանների հաջողություն է սպասվում Իրանում հայտարարել են, որ Սիրիկում հարսանիքը հարձակման է ենթարկվել ամերիկյան AGM-154C JSOW ավիառումբով Սեպտեմբերի 5-ի կեսգիշերից սկսած Կիևի ուղղությամբ հարվածներ չեն հասցվել․ Պուտինը՝ Ուիքթոֆի և Քուշների հետ հանդիպմանը Ռիչարդ Հյուզը հեռացել է «Լիվերպուլի» մարզական տնօրենի պաշտոնիցՊուտինը Կրեմլում բանակցություններ է սկսել Ուիթքոֆի և Քուշների հետ Գիտնականը հետմահու Շնոբելյան մրցանակ է ստացել՝ քիթը մաքրելու գործընթացն ուսումնասիրելու համարՌԴ ՆԳՆ-ն պարզաբանել է՝ ինչպես արտերկրում նորածնի համար Ռուսաստանի քաղաքացիություն ձևակերպելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ամենադիտված