Երևան-Ստամբուլ չվերթի հաշվառումից հետո «Զվարթնոց»-ում ձերբակալվել է Իրաքի կողմից հետախուզվող
Իրավունք
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 4-ի գիշերը՝ ժամը 4․20-ին, Երևան-Ստամբուլ չվերթի հաշվառումից հետո ձերբակալել և բաժին են տարել օտարերկրացի 35-ամյա տղամարդու: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Նա 2024 թվականից սեպտեմբերի 30-ից հետախուզվում էր Իրաքի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, խափանման միջոցը՝ կալանք։
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին և դատախազությանը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)