Քննչական կոմիտեից հափշտակված 590 հազար դոլարից 11 հազար 200 դոլարը դեռ չի հայտնաբերվել. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
Իրավունք
Քննչական կոմիտեից հափշտակված 590 հազար դոլարից 11 հազար 200 դոլարը դեռ չի հայտնաբերվել, լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։
«Ներկա պահին այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- ասաց նա։
Նահապետյանի խոսքով՝ մեղադրյալ Գոռ Թադևոսյանի հարազատները պատրաստակամություն են հայտնել վերականգնել 11 հազար 200 դոլարը։
«Եթե ունենանք վերականգնում՝ շատ ավելի լավ, եթե ոչ՝ կա գույքի արգելադրման ինստիտուտ, որը հնարավորություն է տալիս պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու համար արգելանքներ կիրառել մեղադրյալների շարժական ու անշարժ գույքերի վրա, մեղադրյալներն ունեն այդպիսի գույքեր»,- ասաց կոմիտեի նախագահը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)