Քասախում բողոքի ակցիայի 11 մասնակից է բերման ենթարկվել
Իրավունք
11 անձ բերման է ենթարկվել՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար, հայտնում են ոստիկանությունից, լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու համար ծառայողական քննություն է նշանակվել:
Հիշեցնենք, որ Քասախում ակցիայի ժամանակ կարմիր բերետավորը հարվածել է 24News.am–ի լրագրողին։
Քասախ գյուղի բնակիչներն այսօր՝ վաղ առավոտից հերթական անգամ բողոքի ակցիա են իրականացնում` փորձելով փակել Երեւան–Աշտարակ մայրուղին: Պահանջում են, որպեսզի 59 երթուղու ավտոբուսները նախկինի պես բարձրանան մինչեւ գյուղի կենտրոն, քանի որ այժմ մարդիկ ստիպված են մի քանի կիլոմետրոտքով բարձրանալ մայրուղուց մինչեւ գյուղի կենտրոնական հատված։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում