Գառնիկ Դանիելյանի ավտոմեքենայի ապակին կոտրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Իրավունք
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ավտոմեքենայի ապակին կոտրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ գողության փորձի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ Գառնիկ Դանիելյանը երեկ առավոտյան հայտնաբերել է ավտոմեքենան՝ ապակիները և կողային հայելիները կոտրված վիճակում։