Միքայել Սրբազանի բնակության հասցեում քննչական գործողություններ են կատարվում
Իրավունք
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Գլխավոր դատախազությունից հաստատել են, որ վարույթը նախաձեռնվել է 2025թ. հունիսի 17-ին՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)