Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Իսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալել Ավելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համար Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնին Էլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում «Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ «Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից Հոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրը 

Մտքի, խղճի ու կրոնի ազատությանն առնչվող հարցերը պետք է կարգավորվեն․ ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությունը

Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել կրոնական ազատությունների երաշխավորման բնագավառում առկա մտահոգությունների առնչությամբ։

Նկատի ունենալով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններն ու այդ համատեքստում կրոնական ազատություններին առնչվող երաշխիքների անշեղ պահպանման կարևորությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է իրավասու պետական մարմիններից բոլոր գործընթացների շրջանակներում հետևել կրոնական ազատություններին առնչվող միջազգային երաշխիքներին և յուրաքանչյուր իրավիճակում խստորեն պահպանել դրանք։

Ավելին, քանի որ այժմ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործընթացները վերաբերում են նաև Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչներին, բոլոր իրավասու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք պետք է նկատի ունենան, որ գործընթացներն անհրաժեշտ է իրականացնել այն տրամաբանությամբ ու այնպիսի հանրային հաղորդակցությամբ, որպեսզի նույնիսկ նվազագույն հանրային տպավորություն չձևավորվի առ այն, որ չեն հարգվում անձանց կրոնական համոզմունքները կամ քրեաիրավական գործընթացները իրականացվում են կրոնական համոզմունքների հիմքով։ Հանրային հաղորդակցությունը նշված հարցերով անհրաժեշտ է իրականացնել՝ անհրաժեշտ զգայունություն պահպանելով։

Ավելին, բոլոր հանրային քննարկումներն անհրաժեշտ է իրականացնել կրոնական կազմակերպությունների ինքնավարության նկատմամբ հարգանքի հստակ մատնանշմամբ։

Միջազգային իրավական մոտեցումների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի ամփոփմամբ՝ հարկ է ընդգծել հետևյալ առանցքային հիմնադրույթները՝

կրոնական համայնքների ինքնավար գոյությունը ժողովրդավարական հասարակության բազմակարծության անքակտելի մասն է։ Թեև կարող է հարկ լինել, որ պետությունը ժողովրդավարական հասարակության մեջ գոյակցող տարբեր կրոնների և կրոնական խմբերի շահերը մեկտեղելու քայլեր ձեռնարկի, սակայն կանոնակարգման իր իրավասությունները կիրառելիս և զանազան կրոնների, աղանդների ու համոզմունքների հետ իր հարաբերություններում պետությունը պարտավոր է մնալ չեզոք և անկողմնակալ։

Հավատացյալների՝ կրոնի ազատության իրավունքը, որը նախատեսում է նաև այլ անձանց հետ համատեղ սեփական դավանանքն արտահայտելու իրավունքը, ենթադրում է, որ հավատացյալներին թույլ է տրվում միավորվել՝ ազատ, առանց պետության կամայական միջամտության: Իրոք, կրոնական համայնքների ինքնավար գոյությունը ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության անքակտելի մասն է և հետևաբար մտքի, խղճի ու կրոնի ազատության երաշխավորման պաշտպանության առանցքը:

Պետությունը պարտավոր է հարգել կրոնական կամ համոզմունք դավանող համայնքների ինքնավարությունը՝ վերջիններիս իրավաբանական անձի կարգավիճակին հասանելիության ապահովման իր պարտականությունն իրականացնելու ընթացքում։

Պետությունը պետք է կատարի իր պարտավորությունները՝ ապահովելով, որ ազգային օրենսդրությունը հնարավորություն տա կրոնական կամ համոզմունք դավանող համայնքին ինքնուրույն որոշել՝ իր առաջնորդության կազմը, ներքին կանոնները, իր հավատամքի բովանդակային էությունը, համայնքի կառուցվածքը և հոգևորականների նշանակման մեթոդները, ինչպես նաև իր անվանումն ու այլ խորհրդանիշները։

Մասնավորապես, պետությունը պետք է զերծ մնա կրոնական կազմակերպության կանոնադրության և էության բովանդակային (սուբստանտիվ), այլ ոչ թե ձևական վերլուծությունից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրոնական կամ համոզմունք դավանող համայնքները գործնականում կարող են ունենալ կազմակերպչական ամենատարբեր ձևաչափեր, այս ոլորտում ազգային օրենսդրության շրջանակներում անհրաժեշտ է ապահովել բարձր մակարդակի ճկունություն։

Իրավունքներն ապահովելու հիմնարար պարտավորությունը, սակայն, չի սահմանափակվում այն պահանջով, որ պետությունները զերծ մնան պաշտպանվող իրավունքներին միջամտելուց. այն կարող է նաև պետությունների վրա ակտիվ քայլեր ձեռնարկելու պարտավորություն դնել։ Օրինակ՝ հնարավոր է, որ իշխանությունների կողմից «չեզոք միջնորդության» անհրաժեշտություն առաջանա՝ օգնելու խմբավորումներին լուծել կրոնական համայնքների ներքին վեճերը։

Պետության միջամտության համաչափությունը դիտարկելիս առանցքային է հարցի դիտարկումը, թե նման միջամտությունն անցել է արդյոք «չեզոք միջնորդության» սահմանը, որով պարփակվում է ակնկալիքն առ այն, որ համայնքին թույլ կտրվի գործել առանց խաթարումների և պետության կամայական միջնորդության:

Հետևաբար, Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ նշված ոլորտում պետության միջամտությունը թեև հնարավոր է, սակայն այն պետք է լինի համաչափ, չեզոք և որևէ իրավիճակում չի կարող լինել կամայական, որպիսի պարագայում միայն կարող է երաշխավորված համարվել կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը։

Ուստի, Պաշտպանը պահանջում է իրավասու պետական մարմիններից ու պաշտոնատար անձանցից բոլոր քրեաիրավական գործընթացները իրականացնել այն տրամաբանությամբ ու այնպիսի հանրային հաղորդակցությամբ, որպեսզի ոչ միայն երաշխավորված լինեն անձանց կրոնական ազատություններն ու այդ առնչությամբ գործող սահմանափակումները, այլ նաև հանրային տպավորություն չձևավորվի առ այն, որ չեն հարգվում անձանց կրոնական համոզմունքները, Եկեղեցու ինքնավարությունը կամ քրեաիրավական գործընթացները իրականացվում են կրոնական համոզմունքների հիմքով։ Պաշտպանը պահանջում է նաև բոլոր հանրային քննարկումներն իրականացնել կրոնական կազմակերպությունների ինքնավարության նկատմամբ հարգանքի պահպանմամբ։ Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև իրավասու մարմինների կողմից պատշաճ պարզաբանումների ներկայացումը առ այն, թե որքանով են պահպանվում ՄԻՊ այս դիրքորոշման շրջանակներում ներկայացված չափանիշները։

Մարդու իրավունքների և կրոնական ազատությունների երաշխավորման տեսանկյունից առանցքային նշանակություն ունի նաև կրոնական կազմակերպությունների կողմից իրավունքներին, առաջին հերթին՝ իրավահավասարության ու հակախտրականության ոլորտին առնչվող չափանիշների անշեղ պահպանումը։ Միջազգային փորձը վկայում է, որ մի շարք պետություններում եկեղեցին առանցքային դերակատար է դարձել հանրային կյանքում մարդու իրավունքների արժեքների և չափանիշների նկատմամբ հարգանք արմատավորելու, այդ սկզբունքներին հակասող վարքագիծը բացառելու հարցում։ Ավելին, կրոնական ազատությունների երաշխավորումը հնարավոր է բացառապես կրոնական կազմակերպությունների կողմից միմյանց նկատմամբ հարգանքի, միմյանց կրոնական ազատությունները հարգելու համատեքստում։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները, սակայն, վկայում են, որ Պաշտպանի կողմից անընդհատ դատապարտվող՝ արգելված խոսքի տեսակները (այդ թվում՝ կրոնական ազատություններին վերաբերող) օգտագործվում են ինչպես պաշտոնատար անձանց, հանրային գործիչների, իրավական ոլորտում գործունեություն իրականացնող անձանց, այնպես էլ Եկեղեցու ներկայացուցիչների կողմից։ Այս հանգամանքը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս և թյուր ու ձևախեղված հանրային ընկալումներ է ձևավորում իրավահավասարության ոլորտի տեսանկյունից՝ ամրապնդելով առանց այն էլ հարցի առնչությամբ առկա ձևախեղված հանրային պատկերացումները։

Մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի իրացման տեսանկյունից Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում նաև Հայաստանում կոնկրետ հանրային դերակատարների խտրական խոսքի դրսևորումները անձանց կրոնական համոզմունքների կամ դրանց բացակայության հիմքով (այդ թվում՝ աթեիստների կամ մեծամասնության կրոնական համոզմունքներից տարբերվող համոզմունքներ ունեցող անձանց նկատմամբ տարածվող խտրական, ատելության խոսույթը)։

Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Հայաստանում մարդու իրավունքների խթանման գործառույթ իրականացնող պաշտոնատար անձ, պահանջում է բոլոր պաշտոնատար անձանցից, հանրային գործիչներից, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներից բացառել այնպիսի խոսույթի օգտագործումն ու այնպիսի գործունեությունը, որը պարունակում է իրավունքի ժամանակակից չափանիշներին հակասող դրսևորումներ, այդ թվում՝ արտահայտվող ատելության խոսքի տեսքով։

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է դիրքորոշումն առ այն, որ մտքի, խղճի ու կրոնի ազատությանն առնչվող հարցերը պետք է կարգավորվեն՝ հիմնվելով պետություն-կրոնական կազմակերպություն փոխգործակցության սկզբունքի վրա և հաշվի առնելով յուրաքանչյուրի դերակատարության թույլատրելի սահմանները։

Գործընթացներին առնչվող բոլոր հանգամանքների հընթացս վերլուծության արդյունքում ձևավորված վերջնական դիրքորոշման առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը հանդես կգա հրապարակային։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ ՓաշինյանինԿիմ Չեն Ընը այցելել է Չինաստանի ավտոգործարանՈւկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագություն
Ամենադիտված