Netflix-ը գրավում է թագավորական պալատը. նոր գործարք Չարլզի հետ
Ժամանց
Մեծ Բրիտանիայի արքա Չարլզ III-ը կնքել է համագործակցության պայմանագիր Netflix հարթակի հետ՝ հետևելով իր որդու՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի օրինակին։ Դեռևս պարզ չէ՝ կոնկրետ ինչ նախագիծ է նախատեսվում, սակայն աղբյուրների համաձայն՝ համագործակցությունը կներառի թագավորի բարեգործական գործունեության լուսաբանումը։