Դաշտավանցու բակում կանեփի 254 բույս են հայտնաբերել
Իրավունք
ՆԳՆ-ից հայտնում են․
«Պարեկային ծառայության Արմավիրի մարզը սպասարկող գումարտակի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Դաշտավան գյուղի բնակիչներից մեկն աճեցնում է մեծ քանակությամբ կանեփ։
Տեղեկությունը փոխանցվեց Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։ Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում դաշտավանցի 53-ամյա տղամարդու բակը զննվեց։
Արդյունքում հայտնաբերվեց կանեփի 254 բույս:
Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են»։