Անդրեն իր ծննդյան օրը նվիրել է նոր տեսահոլովակ՝ «Սիրո Մետրո» (տեսանյութ)
ԺամանցԱնդրեն երեկ՝ հուլիսի 8-ին, նշել է ծննդյան 46-ամյակը: Այս առթիվ երգիչը բազում շնորհավորանքներ է ստացել, ինքն էլ իր կողմից նվեր է արել իր լսարանին: Երկար դադարից հետո Անդրեն ներկայացրել է նոր տեսահոլովակ:
Երգչի նոր երգը կոչվում է «Սիրո Մետրո»: Այն հեղինակել են Վարդան Գալստյանն ու Մհեր Պետրոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Եղիշե Սողոմոնյանն է:
«Այսօր իմ ծննդյան օրն է, ու ես ուզում եմ շնորհակալություն ասել ձեզ՝ իմ սիրելի հանդիսատես, որ միշտ իմ կողքին եք եւ ձեր սիրով միշտ ուժ եք տալիս ինձ։
Իմ ծննդյանս օրը ձեզ եմ նվիրում իմ նոր տեսահոլովակն ու երգը` «Սիրո Մետրո»-ն։ Թող այն ջերմացնի ձեր սրտերը։
Սիրում եմ ձեզ շատ»,-գրել է երգիչը:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան