Արթուր Սարգսյանի փաստաբանները պահանջելու են հրապարակել ձայնագրությունները
Իրավունք
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպանները դատական նիստում պահանջելու են հրապարակել ձայնագրությունները։ Այս մասին նիստից առաջ հայտարարել է Սարգսյանի փաստաբան Սմբատ Մինասյանը։
Նրա խոսքով՝ իրենց տրամադրված գործի նյութերում առկա են միայն ձայնագրությունների բովանդակության վերաբերյալ արձանագրություններ, սակայն անգամ մի ստորակետի սխալ տեղադրման դեպքում մարդու ճակատագիրը կարող է փոխվել։
Հիշեցնենք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում («Մասիվի» դատարան, Գլուլիքևխվյան 20) տեղի է ունենում ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցը կալանքն ընտրելու միջնորդության քննությունը։
Կալանքի միջնորդությունը քննելու է դատավոր Արտակ Կարապետյանը, որը նաեւ Սամվել Կարապետյանի կալանքի որոշումն է կայացրել։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)