Թարգմանչին զրկել են ԵՄ հավատարմագրումից՝ Զելենսկու զրույցը ձայնագրելու համար․ Le Monde
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) համար աշխատող թարգմանչուհուն զրկել են հավատարմագրումից և գործակալություն մուտք գործելու իրավունքից՝ լրտեսության կասկածանքով։ Նա ձայնագրել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունները, հաղորդում է Le Monde-ն։
«Ձայնագրությունները բռնագրավվել են։ Փաստերի ուշադիր քննարկումից հետո որոշվել է այլևս չօգտվել այս թարգմանչի ծառայություններից», - ասվում է հրատարակության հայտարարության մեջ։
Խոսքը 2024 թվականի դեկտեմբերի 19-ին Բրյուսելում կայացած ԵՄ առաջնորդների հանդիպման մասին է, որին մասնակցել է նաև Զելենսկին։ Ըստ Le Monde-ի՝ այն անցկացվել է փակ դռների ետևում. ներկա են եղել միայն պետությունների ղեկավարները, իսկ թարգմանիչներին խստիվ արգելվել է գրավոր նշումներ կատարել։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով