ԵՄ-ն ցանկանում է ավելի շատ լիազորություններ ստանալ Ռուսաստանի հետ կապված տանկերները ստուգելու համար․ Politico
Աշխարհ
Եվրամիությունը մտադիր է ընդլայնել անդամ պետությունների կարողությունները՝ ստուգելու այն տանկերները, որոնք, ըստ նրա, կապված են Ռուսաստանի հետ, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) կողմից ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման համար պատրաստված փաստաթղթին։
«Եվրամիությունը փնտրում է ուղիներ՝ ամրապնդելու իր երկրների կարողությունները՝ իրենց անձնակազմը ուղարկելու Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող նավերի վրա՝ ստուգումների համար», - նշվում է փաստաթղթում։
Նշվում է, որ նման նավերը կարող են սպառնալիք ներկայացնել ԵՄ երկրների ծովային անվտանգության և շրջակա միջավայրի համար։ Ավելին, EEAS-ը կարծում է, որ Ռուսաստանի հետ կապված տանկերները կարող են օգտագործվել՝ «որպես հարթակներ ԵՄ տարածքի դեմ հիբրիդային հարձակումների համար»։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր