Խաղաղության համաձայնագրի կնքումը վարակիչ է դառնում․ Ուիթքոֆ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը պատմել է խաղաղության պայմանագրերի կնքման միտման մասին: Այս մասին հայտնում է CBS News-ը:
Պարբերականը նշում է, որ հարցազրույցի ժամանակ հատուկ բանագնացը լավատեսություն է հայտնել, որ Իսրայելի և Գազայի հատվածի միջև համաձայնագիրը թափ է հաղորդել Սպիտակ տանը: Նա նաև նշել է, որ մի քանի այլ երկրներ հույս ունեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հանդես կգա որպես խաղաղության հաստատման միջնորդ:
«Խաղաղության համաձայնագրի կնքումը վարակիչ է դառնում։ Մարդիկ ուզում են դա անել», - հայտնել է հատուկ դեսպանորդը: Նշվում է, որ այժմ Ուիթքոֆն աշխատում է Ուկրաինայում հակամարտության դադարեցման ուղղությամբ: Նրա խոսքով Իրանը նույնպես ձգտում է խաղաղության համաձայնագրի կնքմանը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան