Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը մոտենում է ավարտին, սակայն Կրեմլը դա անվանել է հակասական դիրքորոշում
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը «մոտենում է հնարավոր ավարտին»։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում ի հայտ են եկել խաղաղության իրական նախադրյալներ, սակայն Կիևը չի պատրաստվում զիջումների՝ մասնավորապես Դոնբասից զորքերի դուրսբերման հարցում։ «Մենք մոտ ենք պատերազմի ավարտին։ Ահա ես ձեզ հստակ ասում եմ։ Դոնբասից նահանջ չի լինի։ Վերջ», — շեշտել է Զելենսկին, ։
Նա նաև մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի սպասվող հանդիպումը Բուդապեշտում՝ նշելով, որ Հունգարիան «լավագույն հարթակը չէ» նման բանակցությունների համար, սակայն եթե այն կարող է նպաստել խաղաղությանը, «ապա նշանակություն չունի, որ երկրում այն կկայանա»։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Զելենսկու հայտարարությունները որակել է հակասական՝ ընդգծելով, որ Կիևի գործողությունները չեն նպաստում խաղաղ կարգավորմանը։ «Պուտինի դիրքորոշումը հստակ և հետևողական է, իսկ Ուկրաինայի կողմը շարունակում է հակասական հայտարարություններ անել», — նշել է Պեսկովը՝ հավելելով, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շարունակվում են լուրջ բանակցություններ Ուկրաինայի խնդրի շուրջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)