Կալասը խոստովանել Է Ռուսաստանի դեմ մեկ միջոցի համաձայնեցման դժվարությունները
Աշխարհ
Եվրամիության երկրները դեռ փոխզիջման չեն հասել Ռուսաստանի սառեցված ակտիվների օտարման հարցում։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։
«Մենք առաջարկել ենք «փոխհատուցման վարկ»։ Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել, բայց դեռ չենք պայմանավորվել։ Սա լուրջ գործընթաց է, մենք պետք է ընդհանուր որոշման գանք», - նշել Է դիվանագետը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ի ներսում լուրջ տարաձայնություններ կան ռուսական ակտիվների դուրսբերման հարցում, սակայն Եվրահանձնաժողովը շարունակում է աշխատել լուծման վրա, որը թույլ կտա ֆինանսական ռիսկերը բաշխել միավորման երկրների միջև:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան