Պարեկները տղամարդու մոտ հայտնաբերել են «Մակարով» տիպի մարտական ատրճանակ
Հասարակություն
Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները հոկտեմբերի 16-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա:
Վարչարարություն իրականացնելիս պարեկները Արտաշատի բնակիչ 44-ամյա վարորդի վերարկուի տակ նկատել են զենքի խզակոթի նմանվող առարկա: Վարորդը փորձել է դիմել փախուստի, այդ ընթացքում նրա մոտից ընկել է զենքի նմանվող առարկա:
Նա ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ պարզվել է, որ հայտնաբերվածը «Մակարով» տիպի մարտական ատրճանակ է՝ լիցքավորված 7 փամփուշտով։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)