Ալիևն ու Տոկաևը հանդիպել են Աստանայում՝ քննարկելու Տրանսկասպյան միջանցքի զարգացումը
Քաղաքական
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք Աաստանա, որտեղ հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Ինչպես հաղորդում է «Կազինֆորմ» գործակալությունը, երկու նախագահները նախատեսում են անցկացնել բանակցություններ և մասնակցել Ղազախստանի ու Ադրբեջանի միջև գործող Բարձրագույն միջպետական խորհրդի երկրորդ նիստին։
Հանդիպման հիմնական թեման լինելու է Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքը, որը Չինաստանը կապում է Եվրոպայի հետ՝ անցնելով Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրներով՝ շրջանցելով Ռուսաստանի տարածքը։
Երկու երկրների ղեկավարները պատրաստվում են քննարկել նաև համագործակցության խորացման ուղիները էներգետիկայի, տրանսպորտի և առևտրատնտեսական ոլորտներում՝ ընդգծելով Կասպյան տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը, գրում է Lenta.ru-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)