ԱՄՆ-ն Արևմուտքին կոչ է արել ճանաչել Ռուսաստանին զիջումների անհրաժեշտությունը
ԱՄՆ
Արևմուտքը պետք է ընդունի ուկրաինական հակամարտության կարգավորման համար Ռուսաստանին զիջումների անհրաժեշտությունը։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի նախկին ավագ խորհրդական Դեն Քալդուելը, հաղորդում է The NewYork Post-ը:
Պենտագոնի նախկին խորհրդականն ընդգծել է, որ ամերիկյան արտաքին քաղաքական էլիտաների մեծ մասը մոլորվում է ազդեցության լծակների վերաբերյալ, որոնք ունի ԱՄՆ-ն այս հակամարտությունում: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Ուկրաինայի ռազմական աջակցությունն ու պատժամիջոցները չեն կարողացել Ռուսաստանին ստիպել փոխել քաղաքական կուրսը։
«Անհրաժեշտ է համագործակցել ռուսների հետ և ընդունել այն փաստը, որ ստիպված են լինելու զիջումների գնալ։ Այլընտրանքը պատերազմի շարունակությունն է և Ուկրաինայի իրավիճակի հետագա վատթարացումը», - եզրափակել է Քալդուելը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան