Թրամփը անտարբեր է Ուկրաինայի նկատմամբ․ Onet
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անտարբեր է Ուկրաինայի նկատմամբ, նա ավելի շատ շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնմամբ: Այս մասին Onet-ի եթերում հայտարարել է Լեհաստանի նախկին նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին։
«Ուկրաինան բացարձակապես նրա հոգածության առարկան չէ։ Նրա հոգածության և որոշակի ցանկությունների առարկան Ռուսաստանի հետ հնարավորինս լավ հարաբերություններն են», - նշել է Լեհաստանի նախկին առաջնորդը։
Վերջինս ընդգծել է, որ Թրամփի վերաբերմունքը Ուկրաինայի նկատմամբ կարելի է բնութագրել որպես անտարբեր: Նախկին նախագահի խոսքով՝ ամերիկացի առաջնորդը միայն շահագրգռված է՝ ինչպես ավարտել ուկրաինական հակամարտությունը «առանց իմիջի կորստի»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան