ՌԴ փոխարտգործնախարարը բացահայտել է՝ ինչպես են փոխվել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները Թրամփի օրոք
Ռուսաստան
Դոնալդ Թրամփի նախագահությունից ի վեր՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ ի հայտ են եկել առողջ բանականության տարրեր, և Վաշինգտոնն ավելի բաց է դարձել երկխոսության համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ ներկայիս նախագահի օրոք ԱՄՆ-ն հեռացել է «գլոբալ ժողովրդավարացման հաստատունից»։
«Վաշինգտոնի արտաքին քաղաքականության մեջ ի հայտ են եկել ռեալիզմի որոշ առողջ տարրեր։ Սա չի նշանակում, որ ԱՄՆ-ն հրաժարվել է իր հակառուսական կուրսից, բայց ամերիկացիներն այժմ բաց են եղել ուղիղ և անկեղծ երկխոսության համար, և իրենց գործնական գործունեության մեջ նրանք ավելի պատրաստակամ են՝ կենտրոնանալու իրենց ազգային շահերի վրա, ինչպես դրանք հասկանում են», - ասել է Ռյաբկովը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան