Թրամփը մինչև Ուկրաինայի հետ համաձայնագրի ստորագրումը չի պատրաստվում հանդիպել Զելենսկու հետ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ մինչև Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը, հաղորդում է Politico-ն։
«Թրամփն ասել է, որ չի հրավիրի Ուկրաինայի առաջնորդին Սպիտակ տուն մինչև համաձայնագրի ստորագրումը», - հաղորդում է թերթը։
Նաև նշվում է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները Թրամփի վարչակազմի համար առաջնահերթություն են։ Այս կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ժնևում Կիևի հետ բանակցությունների ժամանակ հիշատակել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, «սակայն մանրամասներ չի հայտնել», -հաղորդում է Politico-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան