Ինչն է Մերցի՝ ապշեցուցիչ արձագանքի պատճառը․ NYT
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ապշել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղ ծրագրի բովանդակությունից: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Երբ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը առաջին անգամ իմացավ Ուկրաինայի համար Թրամփի վարչակազմի խաղաղ ծրագրի մասին, նա ապշեց ինչպես այդ ծրագրի բովանդակությունից, այնպես էլ այն բանից, թե ինչպես է նա իմացել այդ մասին», - ասվում է նյութում: Պարբերականը նշում է, որ այդ մասին ամերիկացի պաշտոնյաներից լսելու փոխարեն Մերցը ծրագրի մասին տեղեկացել է նորությունների վերնագրից:
Աղբյուրների խոսքով՝ նրա թիմը ստիպված է եղել մի քանի անգամ կապվել Թրամփի հետ, որպեսզի պայմանավորվի պարզաբանման համար հեռախոսազրույց ունենալ: Նշվում է, որ եվրոպական երկրների արտաքին գործերի շատ նախարարներ Թրամփի ծրագրի մասին առաջին անգամ լսել են անցած հինգշաբթի Բրյուսելում, իսկ առաջարկի մասին տեղեկատվության արտահոսքը, որի մասին հայտնել են այնպիսի պարբերականներ, ինչպիսիք են Axios-ն ու The Financial Times-ը, նրանց շոկի մեջ է գցել:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան