ՌԴ ԱԳՆ-ում արձագանքել են Կալլասի պահանջին սահմանափակել Ռուսաստանի ռազմական բյուջեն
Ռուսաստան
ՌԴ արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ «ոչ ոք չի կարող սահմանափակել Ռուսաստանի ռազմական բյուջեն»։ Նրա խոսքերը փոխանցում է РИА Новости-ն՝ արձագանքելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի առաջարկին՝ Ուկրաինայի կարգավորման շրջանակում սահմանափակել Ռուսաստանի պաշտպանական բյուջեն և բանակի թվաքանակը։
«Նա կարող է հայտարարել ինչ ուզենա։ Ոչ ոք չի կարող սահմանափակել մեր ռազմական բյուջեն», — ընդգծել է Գրուշկոն՝ մեկնաբանելով եվրոպական նախաձեռնությունը։
Ավելի վաղ դիվանագետը նշել էր, որ Մոսկվան Եվրոպային չի տեսնում բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ ԵՄ ներկայիս դիրքորոշումը հակասում է խաղաղության հասնելու նպատակներին։ Նրա խոսքով՝ առանց հակամարտության առաջացման պատճառների վերացման իրական կարգավորում հնարավոր չէ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան