Պուտինը նշել է Ռուսաստանի՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններում առանցքային պահանջը
Ռուսաստան
Ղրիմի և Դոնբասի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչումն առանցքային պահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում։ Այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքը մեջբերում է Lenta-ն։
«Մի բան է՝ որոշումները ճանաչված են, և որոշ տարածքներ գտնվում են ռուսական ինքնիշխանության ներքո, և պայմանավորվածությունների խախտման դեպքում դա կլինի հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա՝ դրանից բխող բոլոր պատասխան միջոցներով։
Կամ դա կընկալվի որպես Ուկրաինային օրինականորեն պատկանող տարածքը վերադարձնելու փորձ։ Դրանք տարբեր բաներ են», - ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան