Պուտինը հայտնել է՝ որտեղ կկայանա ՀԱՊԿ հաջորդ գագաթնաժողովը
Քաղաքական
Ռուսաստանը կհյուրընկալի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հաջորդ գագաթնաժողովը։ Այն կանցկացվի Մոսկվայում 2026 թվականի նոյեմբերի 11-ին։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջանը կանցկացվի Մոսկվայում 2026 թվականի նոյեմբերի 11-ին։ Մենք ուրախ կլինենք տեսնել ձեզ Ռուսաստանի մայրաքաղաքում», – ասել է Պուտինը։
Հիշեցնենք՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը նոյեմբերի 27-ին պաշտոնապես Ռուսաստանին է փոխանցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագահությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)