Փաշինյանը հանդիպել է մի խումբ եպիսկոպոսների հետ (տեսանյութ)
ՏեսանյութերՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մի խումբ եպիսկոպոսների հետ։ Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։
«Կարեւոր հանդիպում ունեցա Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ»,– հրապարակված տեսանյութին կից գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ մտադիր է հանդիպել այն եպիսկոպոսների հետ, ովքեր միացել են Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ հայտարարությանը։
Հիշեցնենք նաև, որ այսօր մերձիշխանական ԶԼՄ–ները տարածել են 13 եպիսկոպոսներին վերագրվող նամակ, ըստ որի՝ նոյեմբերի 5-ին Մայր աթոռում ստեղծվել է հանձնախումբ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող աղմկահարույց տեսանյութերի փորձագիտական եզրակացություն իրականացնելու համար։ Ըստ հայտարարության, իբր, նոյեմբերի 25-ին ՔԿ-ն տրամադրել է եզրակացություն, որով հաստատվել է տեսանյութերի իսկությունը, սակայն Ամենայն հայոց կաթողիկոսն «առ ոչինչ» է համարել այն ու, իբրև թե եպիսկոպոսները դատապարտում են կաթողիկոսի որոշումը և «պահանջում վերականգնել Հայ առաքելական եկեղեցու սուրբ անունը»։ Հայտարարության վերջում 13 եպիսկոպոսների անուններ են և նրանցից 9-ի ստորագրությունները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան