Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի հարձակումը հակասահմանադրական է․ Անդրանիկ Թևանյան
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի հարձակումը հակասահմանադրական է, հակապետական, հակահայկական: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
«Դա ադրբեջանաթուրքական պատվեր է:
Դա անբարոյական ու հակաքրիստոնեական վարքագիծ է:
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած և հուդայական վարքագիծ դրսևորած «հոգևորականները» պետք է կարգալույծ արվեն ու դասվեն Արցախը և Հայաստանի տարածքները հանձնածների շարքին:
Հայաստանի բոլոր արժանապատիվ և պետականամետ քաղաքացիները, անկախ իրենց կրոնական հայացքներից, ազգությունից և քաղաքական նախասիրություններից, պետք է պաշտպանեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ ադրբեջանաթուրքական պատվերով գործող Նիկոլ Փաշինյանի ոտնձգություններից»,– գրել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)