Որոնք են Եվրոպայի և ԱՄՆ-ի Ռուսաստանի նկատմամբ մոտեցումների տարբերությունը․ ամերիկագետ
Վերլուծական
Ամերիկագետ Ալեքսեյ Նաումովը բացատրել է Եվրոպայում և ԱՄՆ-ում Ռուսաստանի նկատմամբ մոտեցումների տարբերությունը: Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը բոլորովին տարբեր, միմյանց հետ անհամատեղելի նպատակներ ունեն։
Միացյալ Նահանգները կարծում է, որ գլխավոր սպառնալիքը Չինաստանն է, իսկ Մոսկվայի հետ պետք է լիարժեք բարեկամական հարաբերություններ ունենալ, մինչդեռ Եվրամիությունում ճիշտ հակառակն է։ «Ահա և ամբողջ գաղտնիքը. Եվրամիությունը պատրաստ է զոհողությունների գնալ հանուն Ռուսաստանի դեմ պայքարի, իսկ ԱՄՆ-ն չի ցանկանում փչացնել նրա հետ հարաբերությունները», - պարզաբանել է փորձագետը:
Նաումովը հավելել է, որ այս իրավիճակում Եվրոպան ավելի թույլ կողմ է, այն չի կարող ստիպել Վաշինգտոնին փոխել դիրքորոշումը: ԱՄՆ-ն, չնայած իր ուժին, ի վիճակի չէ ստիպել Բրյուսելին ենթարկվել։ Դրանով է պայմանավորված այսօր Արևմուտքի ներսում տեղի ունեցող տարաձայնությունների իրավիճակը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)