Ուկրաինան չի կարող հաղթել նույնիսկ Արևմուտքի առավելագույն աջակցությամբ․ Մեծ Բրիտանիա (տեսանյութ)
ՏեսանյութերՄարտի դաշտում Ռուսաստանին հաղթելու անհնարինությունը ստիպում է Արևմուտքին խուսափել Մոսկվայի հետ բանակցություններից: Նման տեսակետ է հայտնել բրիտանացի պաշտոնաթող կոմոդոր Սթիվեն Ջերմին։
Նա հայտարարել է, որ չի կարող պատկերացնել Ուկրաինայի հաղթանակը Ռուսաստանի հետ հակամարտությունում նույնիսկ ԱՄՆ-ի և Եվրամիության առավելագույն աջակցությամբ: Դրա համար էլ նա թյուրըմբռնում է հայտնել՝ ինչու դիվանագիտությունն այս պայմաններում չի շարունակվում։
«Եվ դա արևմուտքում մի տեսակ պաշտամունքային մտածողության նշան է, որն արձանագրում է, որ Ռուսաստանի հետ բանակցելը վատ է։ Սա քաղաքական և դիվանագիտական ոչ կոմպետենտության ակնառու օրինակ է», - նշել է փորձագետը։
Նախկին կոմոդորը կոչ է արել բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման ճանապարհով Մոսկվայի զսպումը առճակատման ճանապարհ է:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան