Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին մեղադրել է «ռազմական վայրագության» մեջ
Համաշխարհային Մամուլ
Հյուսիսային Կորեան մեղադրել է ԱՄՆ-ին «ռազմական վայրագության» մեջ և հայտարարել, որ նման անխոհեմ գործողությունները սպառնում են տարածաշրջանի կայունությանը: Հայտարարությունը մեջբերում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։
«ԱՄՆ-ի անխոհեմ ռազմական գործողությունները, որոնք սկսվել են ընթացիկ տարվա սկզբից, լրջորեն սպառնալով Կորեական թերակղզում և շրջակա տարածաշրջանում ռազմավարական կայունությանը, ավելի բացահայտ են դառնում նույնիսկ այս պահին, երբ ավարտվում է տարին», - ընդգծել են ԿԺԴՀ-ում:
Փհենյանը կարծում է, որ ամերիկյան ռազմական ուժի ցուցադրումը սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրներին: Հյուսիսային Կորեան խոստացել է ավելի ակտիվ պաշտպանել իր պետական շահերը, խաղաղությունն ու ստատուս քվոյի պահպանումը տարածաշրջանում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան