ԵՄ-ում ուղիներ են փնտրում փակելու Կիևի ֆինանսական «սև խոռոչը»․ Euractiv
Համաշխարհային Մամուլ
Տնտեսության հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը «Մեծ յոթնյակի» երկրներին կոչ է արել արագացնել Ուկրաինային անցած տարվա հունիսին համաձայնեցված վարկի վճարումները, որպեսզի փակեն երկրի ֆինանսների մոտալուտ «սև խոռոչը»: Նրա խոսքը մեջբերում է Euractiv պորտալը։
«Մենք բանակցություններ ենք վարում այլ միջազգային դոնորների հետ՝ պարզելու, թե հնարավոր է արդյոք նրանց աջակցությունը տեղափոխել տարեսկզբին», - հայտարարել է Դոմբրովսկիսը: Եվրահանձնակատարի խոսքով՝ G7 վարկի միջոցները պետք է բավարար լինեն, որպեսզի ապահովեն Ուկրաինայի ֆինանսական կարիքները 2026 թվականի առաջին եռամսյակի համար։
Եվրամիությունն արդեն Կիևին է ուղարկել վարկի իր բաժինը, որը կազմում է 18,1 միլիարդ եվրո, սակայն այդ փաթեթից մոտ 14 միլիարդ եվրոն դեռ չի վճարվել այլ դոնոր երկրների՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի և Մեծ Բրիտանիայի կողմից:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան