ԱՄՆ խաղաղության ծրագիրը Եվրոպային սպառնում է ֆինանսական սև խոռոչով․ Reuters
ԱՄՆ
Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետո Եվրոպան կարող է բախվել «տնտեսական սև խոռոչի», քանի որ երկրի վերականգնման և անվտանգության պահպանման հարցերը կհայտնվեն կենտրոնական դերում, հաղորդում է Reuters-ը։
«Ուկրաինայում «խաղաղությունը» կբացի տնտեսական սև խոռոչ։ Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը թանկ կարժենա Եվրոպայի համար», - ասվում է զեկույցում։
Նշվում է, որ նույնիսկ հակամարտության խաղաղ կարգավորումից հետո Ուկրաինան կմնա «անորոշության օջախ, որը տարիներ շարունակ բացասաբար կանդրադառնա Եվրոպայի տնտեսության վրա»։
Reuters-ի տվյալներով՝ գրեթե մեկ տարի առաջ Համաշխարհային բանկը երկրի վերականգնման արժեքը գնահատել է 524 միլիարդ դոլար հաջորդ տասը տարիների ընթացքում։ Մեկ տարի անց այդ թիվը մոտեցել է 600 միլիարդ դոլարի։
«Փոխանակ Ռուսաստանը կրի այդ ծախսերի կեսը՝ հրաժարվելով իր սառեցված ակտիվներից, Ուկրաինայի դաշնակիցները կարող են ստիպված լինել կրել բեռի մեծ մասը», - նշում է գործակալությունը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան