Եվրոպական խորհուրդը ակնկալում է, որ ռուսական ակտիվների վերաբերյալ որոշումը կկայացվի հաջորդ գագաթնաժողովում
Աշխարհ
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան ակնկալում է, որ Ուկրաինային վարկ տրամադրելու համար սառեցված ռուսական ակտիվները օգտագործելու վերաբերյալ որոշումը կկայացվի դեկտեմբերի 19-ին կայանալիք Եվրոպական խորհրդի հաջորդ նիստում։ Նա այս մասին հայտարարել է գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ հոկտեմբերին Եվրոպական խորհուրդը բանաձև է ընդունել Ուկրաինայի 2026 և 2027 թվականների ֆինանսական կարիքները հոգալու համար։ Ներկայումս աշխատանքներ են տարվում այս միջոցառումն իրականացնելու տեխնիկական լուծման վրա։ Կոստայի խոսքով՝ աշխատանքները լավ են ընթանում։
«Մենք որոշում կկայացնենք Եվրոպական խորհրդի հաջորդ նիստում՝ դեկտեմբերի 19-ին», - ասել է ԵՄ քաղաքական մարմնի ղեկավարը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)