ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի մասնակցությունը ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին
Քաղաքական
ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ մասնակցության շրջանակի մասին օրենքն ԱԺ-ն ընդունեց 55 կողմ, 0 դեմ, 24 ձեռնպահ ձայներով։
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի խոսքով, այս համաձայնագրով Հայաստանը ոչ միայն անվտանգության հարցերով սպառող կլինի, այլև կաջակցի անվտանգային այն միջոցառումներին, որոնք եվրոպացի գործընկերներն իրականացնում են։
Ի դեպ, այս համաձայնագրին ՀԱՊԿ անդամ որևէ պետություն չի միացել։
Հիշեցնենք, որ օրերս Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագրի վավերացման նախագիծը։
Նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)