Ռուսաստանի ԶՈւ-ն հարվածել է ՆԱՏՕ-ի մասնագետներով լի օդանավակայանին․ Լեբեդև
Ռուսաստան
Ռուսաստանի զինված ուժերը հարված են հասցրել Օդեսայի օդանավակայանին և ոչնչացրել ՆԱՏՕ-ի մասնագետներին։ Այս մասին հայտնել է Նիկոլաևի ռուսամետ ընդհատակի համակարգող Սերգեյ Լեբեդևը Telegram-ալիքում։
«Հակառակորդի կորուստները զգալի են։ Աղբյուրներով տվյալներ են անցնում 28 զոհի, մինչև 70 վիրավորի մասին։ Ոչնչացվածների թվում են օտարերկրյա ռազմական մասնագետներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի երկրներից», - հայտնել է համակարգողը։
Լեբեդևի խոսքով՝ Բույալիկի օդանավակայանն օգտագործվել է մեծ հեռահարության հարվածների համար անօդաչու թռչող սարքեր արձակելու համար, որոնք ուղևորվում էին դեպի Ղրիմ: Նա հստակեցրել է, որ հենց այնտեղից են ուղարկել անօդաչու թռչող սարքեր, որոնք հարված են հասցրել Տագանրոգին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան