Լեհաստանի ՊՆ նախարարը բացատրություն է պահանջել Ուկրաինայից
Աշխարհ
Լեհաստանն Ուկրաինայից բացատրություններ է սպասում կոռուպցիոն նոր սկանդալի պատճառով։ Այս մասին հայտարարել է Հանրապետության փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը, փոխանցում է RIA Novosti-ն։
Երկրի պաշտպանության նախարարը մեկնաբանել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի մոտ խուզարկությունների մասին վերջին տեղեկատվությունը:
«Դա վատ տեղեկատվություն է ինչպես Ուկրաինայի այնպես էլ Լեհաստանի և Արևմտյան Եվրոպայի համար։ Ուկրաինային չի հաջողվի անդամակցել Եվրամիությանը՝ չունենալով հակակոռուպցիոն թափանցիկություն», - ընդգծել է փոխվարչապետը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան